Թուրքիայում ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ 38 տոկոս է. Օքթայ
Թուրքիայի մեջլիսում ընդունված զարգացման 11-րդ ծրագրի բյուջեի հարցերով զբաղվող հանձնաժողովի վերջին նիստի ընթացքում քննարկվել է ժողովրդի կողմից դատական համակարգի նկատմամբ վստահության թեման:
Ինչպես հաղորդում է «Demokrathaber»-ը, Հանրապետաժողովրդական կուսակցության պատգամավոր Ջահիդ Արըն նշել է, որ ժողովրդի վստահությունը դատական համակարգի նկատմամբ մոտ 20 տոկոս է:
Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, հակադարձելով Արըին, հայտնել է, որ ժողովրդի վստահությունը ոչ թե 20, այլ՝ 38 տոկոս է:
Այս ցուցանիշը, փաստորեն, կրկնում է նախորդ տարվա ցուցանիշը, որը նույնպես 38 տոկոս էր: Թուրքական իշխանությունների համոզմամբ՝ գյուլենականների մեղքը այս հարցում բավականին մեծ է, քանի որ նրանք լուրջ հարված հասցրին դատական համակարգի հանդեպ ժողովրդի վստահությանը: