Ֆրանսիայի նախագահը և վարչապետը պլանավորվում են փոխել կառավարության կազմը
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը և երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը կարող են սեպտեմբերին կառավարության կազմում փոփոխություններ կատարել, գրում է Տասս-ը:
«Թե՛ նախագահը, թե վարչապետը լիակատար չափով իրենց հաշիվ են տալիս, որ անհրաժեշտ Է փոփոխություններ կատարել նախարարների կաբիենտում: Դա պարտադիր պայման Է, որպեսզի նոր եռանդ հաղորդվի բարենորոգումների իրականացման գործընթացին»,- Le Parisienի հետ զրույցում հայտարարել Է Ելիսեյան պալատի խորհրդականներից մեկը:
Մանտինիոնի պալատի ներկայացուցիչը հայտնել Է, որ վարչապետը, «ոգեշնչված կառավարության ուղեգծի մասին՝ հունիսի 12-ի իր ճառի հաջողությամբ՝ իր մերձավոր շրջապատի հետ ակտիվորեն աշխատում Է կառավարության կազմի փոոխման հարցի վրա»:
«Նա մտադիր Է, այդ կերպ նոր ուժեր տալով կառավարությանը, ակտիվացնել նրա գործողությունը և հաջողության հասնել մի ամբողջ շարք ուղղություններով»,- նշել Է աղբյուրը: