Ինչպե՞ս պատահեց, որ Աննա Խաչատրյանը Ամանորը դիմավորեց տաքսու վարորդի հետ
Operativ.am-ի հետ զրույցի ժամանակ սիրված երգչուհի Աննա Խաչատրյանը նշեց, որ Նոր տարին ինչպես միշտ անցկացնելու է աշխատելով, բայց թե ում հետ և որտեղ, դեռ ստույգ չի որոշել, որովհետև մի քանի վայրերում է լինելու:
Թղթակցի այն հարցին, թե ում է զանգելու առաջինը Աննա Խաչատրյանը և ում զանգին է անհամբերությամբ սպասում, երգչուհին նշեց, որ Ամանորի գիշերը առաջինը կզանգի իր քավորին, կշնորհավորի ընտանիքի անդամներին' եղբորն ու ծնողներին, և հավելեց, որ որպես այդպիսին, ստույգ ինչ-որ մեկի զանգին չի սպասում, ուղղակի ընկերները կզանգեն արտերկրից, իսկ առհասարակ, ով էլ զանգի երգչուհին միշտ ուրախ կլինի:
Իսկ այն հարցին, թե ինչ հետաքրքրաշարժ կամ զավեշտալի դրվագներ են եղել Ամանորին կամ այդ տոնական օրերին, երգչուհին ծիծաղելով պատասխանեց. «Հիշում եմ մի քանի տարի առաջ Ամանորի գիշերը մայրուղով լուռ ընթանում էի տաքսիով, որի մեջ գտնվում էինք ես ու վարորդը և երբ արդեն 12-ն անց էր, վարորդը շրջվեց և ինձ ասաց' Աննա ջան շնորհավոր: Հավատացեք սա առաջին դեպքն էր, որ այս աստիճան օտար մթնոլորտում էի անցկացնում Նոր տարին. գտնվում էի օտար մեքենայում, տաքսու վարորդի հետ»:
Զրույցի ժամանակ պարզ դարձավ, որ երգչուհին ուտելու հետ ընդհանրապես սեր չունի և ամանորյա սիրված ուտեստ չունի, իսկ առհասարակ շատ է սիրում սպաս, ավելին' Աննայի մայրը շատ համեղ է պատրաստում:
Ի դեպ' նշենք, որ երգչուհին իր ամբողջ հոգով հավատում է Ձմեռ Պապի գոյությանը և առհասակ հրաշքների, որոնք մարդկային լոգիկայում չեն տեղավորվում, բայց, այդուհանդերձ այդ հրաշքները գոյություն ունեն, որոնց բացակայության դեպքում կյանքն անհետաքրքիր է:
Ուշագրավն այն է, որ երգչուհին այս տարի Ձմեռ Պապիկից համբերություն է խնդրում, որովհետև համբերությունը չի հերիքում, իսկ Operativ.am-ին, ամբողջ աշխարհին և համայն հայությանը մաղթում է խաղաղ երկինք, առողջ, անփորձանք և ուրախ տարի, իսկ մնացածը կարելի է և ստեղծել:
Հեղինակ՝ Մարգարիտ Ավետիսյան