Ուկրաինայի նախագահ Զելենսկին հստակ հասկացրել է, որ Վարչապետի պաշտոնում տեսնում է բոլորովին նոր մարդու. «Ձայն» կուսակցությունն այդ պաշտոնում տեսնում է Սվյատոսլավ Վակարչուկին
«Ձայն» կուսակցությունը վարչապետի թեկնածու ունի՝ նրանք պատրաստ են Սվյատոսլավ Վակարչուկին պատվիրակել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին «Սևոդնյա» կայքին ասել է կուսակցության ընտրական շտաբի ղեկավարը՝ Յուլյա Կլիմենկոն, ով հավաստիացրել է, որ կուսակցությունն արդեն պատրաստի Կոալիցիոն համաձայնագրի նախագիծ ունի, որը նրանք պատրաստ են քննարկել։
«Մեզ համար սկզբունքային է, որպեսզի այնտեղ երևան երեք առանցքային բլոկները։ Առաջինը դեպի ԵՄ և ՆԱՏՕ շարժումն է։ Երկրորդը արդարադատության արագ և խորը բարեփոխումն է։ Եվ երրորդը տնտեսական բլոկն է՝ հավասար պայմաններ բոլորի համար։ Դա և՛ սեկտորների հակամենաշնորհացումն է, և՛ Պետական ֆիսկալ համակարգը՝ որպես ճնշիչ-շորթիչ մարմին, իսկ ՈւԱԾ-ն օգնում է նրան այդ հարցում, և՛ մաքսատան «անցքերի» փակումը, որտեղից հոսում են մեր հարկերը»,- ամփոփել է Յուլյա Կլիմենկոն։
Նախքան ընտրությունները ուկրաինական քաղաքական դաշտում քննարկվում էր հարցը, թե ով է զբաղեցնելու կառավարության ղեկավարի աթոռը։ Ամենաիրատեսական թեկնածուներից են համարվել «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն և գործող վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Բայց Ուկրաինայի նախագահը հստակ հասկացրել է, որ այդ պաշտոնում տեսնում է նոր մարդու և ուժեղ տնտեսագետի։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ՝ հուլիսի 21-ին, Ուկրաինայում մեկնարկել էին Վերին Ռադայի ընտրությունները:
Զելենսկու կուսակցությունը Ռադայի ընտրություններում հավաքել է ձայների շուրջ 42 տոկոսը: