Նյու Յորքում մոտ 33 հազար սպառող շոգին մնացել է առանց էներգամատակարարման
Նյու Յորքում մոտ 33 հազար սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարումն անջատվել է շոգի ժամանակ էներգահամակարգի կտրուկ աճած բեռնվածության պատճառով։ Այս մասին իր կայքում տեղեկացրել է Con Edison էներգետիկ ընկերությունը, որը մեգապոլիսի էլեկտրամատակարարման պատասխանատուն է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Շոգի պատճառով մոտ 33 հազար սպառողներ (Նյու Յորքի շրջանում) Բրուքլինում հոսանք չունեն, կատարվում են նորոգման աշխատանքներ։ Էներգամատակարարում կվերակագնվի այսօր-վաղը»,- նախազգուշացրել է ընկերությունը։ Նրա Թվիթերի համաձայն՝ նման իրավիճակ է ստեղծվել շաբաթ օրը Նյու Յորքի Քուինս շրջաններում, որտեղ էլեկտրաէներգիայի սպառողների թիվը հասնում է 36 հազարի։
Con Edison-ը եւ մեգապոլիսի իշխանությունները քանիցս բնակչությանը խորհուրդ են տվել նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, այդ թվում թերմոստատները 25,6 աստիճանի իջեցնելով։ Բայց բնակիչները ձգտում են փրկվել տապից եւ լրիվ հզորությամբ միացնում են օդորակիչներն եւ օդափոխիչները, ինչը հանգեցնում է տխուր հետեւանքների։ Ջերմաչափի սյունը կիրակի հասել է Ցելսիուսի 36 աստիճանի, իսկ երկուշաբթի, կանխատեսման համաձայն, կբարձրանա մինչեւ 38 աստիճան։
Նյու Յորքում բացվել է մոտ 500 կենտրոն, որոնք նախատեսված են տապից հանգստանալու համար։ Հանրային օգտագործման լողավազաններն աշխատում են երկու ժամ ավելի։ Մեգապոլիսում չեղարկվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում եռամարտի ամենամյա մրցույթը։
ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայությունն ավելի վաղ հրապարակել էր նախազգուշացում շոգի ալիքի մասին, որը վերաբերում է ԱՄՆ 195,7 մլն բնակիչներին։ Վտանգի գոտում են հայտնվել նաեւ Մինեապոլիս (Մինեսոթայի նահանգ), Սենթ Լուիս (Միսուրիի նահանգ), Չիկագո (Իլինոյսի նահանգ), Քլիվլենդ (Օհայոյի նահանգ), Ռոլի (Հյուսիսային Կարոլինա նահանգ), Բոստոն (Մասաչուսեթսի նահանգ), Ֆիլադելֆիա (Փենսիլվանիայի նահանգ), եւ Վաշինգտոն քաղաքները։ Ինչպես տեղեկացրել է CBS հեռուստաընկերությունը, տապը հանգեցրել է վեց մարդու զոհվելուն։