Զելենսկու կուսակցությունում խոսել են կոալիցիոն համաձայնության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ արդեն գրվում է կոալիցիոն համաձայնության սևագրությունը։
Նրա խոսքով՝ տվյալ պահին արդեն մի քանի բան պատրաստ է։
Քաղաքական գործիչը հավելել է, որ որոշ ժամանակ անց կուսակցությունը կորոշի՝ ինքնուրու՞յն մեծամասնություն կազմել, թե՞ քննարկել որևէ մեկի հետ։
«Դրանից ելնելով՝ մենք կկարողանանք ցույց տալ այն մշակված փաստաթուղթը, որի օգտին կքվեարկի Ռադան»,-նշել է Ռազումկովը։