Ուկրաինայի առաջնորդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության հույս է հայտնել
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության հույս է հայտնել: Ուկրաինայի նախագահն այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել, երբ հայտնի են դարձել Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների առաջին արդյունքները։
Նրա խոսքով՝ ինքը և Պուտինը կկարողանան փոխըմբռնում գտնել։ Զելենսկուն այդպես է թվացել վերջինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Բացի այդ, Զելենսկին ընդհանուր առմամբ դրական է գնահատել Պուտինի հետ շփումը և ուկրաինացի ծովայինների վերադարձը առաջնահերթ խնդիր անվանել։
Հիշեցնենք, քիչճ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Զելենսկու կուսակցությունը Ռադայի ընտրություններում հավաքել է ձայների շուրջ 42 տոկոսը :
Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ երեկ՝ հուլիսի 21-ին, Ուկրաինայում մեկնարկել են Վերին Ռադայի ընտրությունները:
Ընտրատեղամասերը բացվել էին 08:00-ին և պետք է աշխատեին մինչև 20:00-ն: Ընտրողները կարող էին քվեարկել կուսակցական ցուցակի շրջանակում, որում ներկայացված էին 22 քաղաքական ուժեր, ինչպես նաև մեծամասնական պատգամավորների թեկնածուների համար: Վերջինիս քվեարկությանը չէին կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք փոխել են քվեարկության վայրը: Այդ ընտրողների թիվը հասնում էր 208 հազարի: