Զելենսկու կուսակցությունը Ռադայի ընտրություններում հավաքել է ձայների շուրջ 42 տոկոսը
Նախագահամետ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններում 20․75 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո հավաքել է ձայների 41․98 տոկոսը։
Կուսակցական ցուցակների համաձայն՝ խորհրդարանում 5 կուսակցություն կհայտնվի։
Երկրորդ տեղում է «Ընդդիմադիր հարթակ-Կյանքի համար» կուսակցությունը՝ 12․55 տոկոսով։ 5 տոկոսանոց շեմը հաղթահարում են նաև նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական հանդուրժողականություն» (8․6 տոկոս), Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» (8․38 տոկոս) և երաժիշտ Սվյատիսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունները՝ ձայների 6․33 տոկոսով։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ՝ հուլիսի 21-ին Ուկրաինայում մեկնարկել են Վերին Ռադայի ընտրությունները:
Արտերկրում ևս մեկնարկել էր Ուկրաինայի Վերին Ռադայի քվեարկությունը: