Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրներին․ Բոլթոն
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրներին։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ Իսլամական Հանրապետությունը և լիբանանյան շիա «Հըզբոլլահ» կուսակցությունը օգնում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Այս մասին Բոլթոնը գրել է Twitter-ի իր էջում։
«Մենք կշարունակենք բացահայտել Մադուրոյի աջակիցներին և Արևմտյան կիսագնդում գործունեություն ծավալելու Իրանի ջանքերը»,-ասվում է հայտարարությունում։