Զելենսկին տեսանյութով ցույց է տվել «Ուկրաինա» նավի ողբալի վիճակը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համացանցում տեղադրել է տեսաձայնագրություն՝ ցույց տալով «Ուկրաինա» հրթիռային հածանավի ողբալի վիճակը: Հոլովակը տեղադրվել է YouTube-ում:
Տեսանյութը հնարավորություն է տալիս դիտելու հածանավը դրսից և ներսից: Նավը վնասվել է կոռոզիայից, շատ տեղեր ժանգոտվել են:
Համաձայն առկա տեղեկատվության՝ պետության ղեկավարը դիտել է հածանավը հուլիսի 18-ին Նիկոլաևյան նավաշինարան այցելելու ընթացքում:
Պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակն առաջարկել է ապամոնտաժել նավը, քանի որ ներկայում նրա զինանոցը և սպառազինությունը չի կարելի օգտագործել: