ԱՄՆ-ում հյուրանոցը զբոսաշրջիկներին առաջարկում է կովերի հետ գրկախառնության թերապևտիկ սեանսներ
ԱՄՆ Նյու Յորք նահանգի արևմուտքում ֆերմերային հյուրանոցը զբոսաշրջիկներին առաջարկում է հավելյալ ծառայություն՝ կովերի հետ գրկախառնվելու թերապևտիկ սեանս՝ տրամադրության և ինքնազգացողության բարելավման համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
75 դոլարով հյուրերը կարող են պատվիրել կենդանիների հետ շփման 1-ժամյա սեանս, որի ընթացքում նրանք կարող են գրկել երկու կովերի՝ Բոնիին և Բելուին, մաքրել նրանց, ինչպես նաև ծանոթանալ ֆերմայում ապրող ձիերի հետ: Ժամանակի այսպիսի անցկացումը բարելավում է տրամադրությունը և դուրս բերում ընկճախտային վիճակից՝ պնդում են հյուրանոցի տերերը:
Ընդ որում, թույլ չի տրվում շոյել կովերին և ձիերին կենդանիների կամքին հակառակ: Գրկախառնությունը անպայման պետք է փոխադարձ լինի:
Կենդանիների հետ շփումը նշանակված է այնպիսի ժամի, որը չի խանգարի ֆերմայի բնակիչների կյանքի բնական ռիթմին: Սեանսները կարող են անցկացվել օրական երկու անգամից և շաբաթական 4 անգամից ոչ հաճախ: