Թրամփը՝ վերընտրվելուց հետո իր գործողությունների պլանի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է իր գործողությունների պլանի մասին, եթե նախագահի պաշտոնին նորից վերընտրվի: Այս մասին հաղորդում է Washington Post.-ը:
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ մտադիր է կրճատել երկրի բյուջեի ծախսերը:
Թրամփը նաև նշել է, որ ցանկանում է լուծարել մի շարք վարչություններ: Նա ընդգծել է, որ դա տեղի կունենա հատկապես այն ժամանակ, երբ հանրապետականները Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնեն:
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2020 թվականին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփը պատրաստ է բանակցել Իրանի հետ: