ԱՄՆ-ը արքայախնձորով պիցցայի օրինակով բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը «պառակտում ամերիկացիներին»
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հասարակության մեջ գոյություն ունեցող տարաձայնությունների օրինակով, թե՝ կարո՞ղ է արդյոք արքայախնձորը (անանաս) լինել պիցցայի լցոն, պատմել է, թե ինչպես «ռուս լրտեսները» կարող են փորձել «պառակտել ամերիկացիներին»: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդպիսի բացատրություն է հայտնվել գերատեսչության կողմից ստեղծված՝ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության կայքում: «Հումորային նախազգուշացումը» կոչված է օգնելու ԱՄՆ քաղաքացիներին՝ ճանաչելու «ՌԴ քարոզչական ընկերություններին և այլ օտարերկրյա հակառակորդներին»:
Նախազգուշացման մեջ բացատրվում է, մասնավորապես, որ Միացյալ Նահանգներում երկպառակություն տարածելու համար օտարերկրյա լրտեսները կարող են համացանցում խոսել այն ամսին, որ չսիրել արքայախնձորը պիցցայում՝ «ամերիկերեն չի»:
«Ազդեցության արտասահմանյան աղբյուրները ամբողջ ժամանակ փնտրում են ԱՄՆ խնդիրները բորբոքելու հնարավորություն: Նրանք դա անում են ոչ թե վեճը հաղթելու համար՝ նրանք ցանկանում են մեզ պառակտված տեսնել»,- ընդգծվում է նախազգուշացման մեջ:
Գերատեսչությունում հումորով նշել են, որ այժմ չունեն «ապացույցն այն բանի, որ Ռուսաստանը կամ այլ երկիր ակտիվորեն տեղեկատվական քարոզչություն է անցկացնում ընդդեմ պիցցայի լցոնի»:
Հիշեցնենք, որ 2016թ. ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է միջամտության մեջ, իսկ Կրեմլը բազմիցս հերքել է մեղադրանքները: