Արտերկրում մեկնարկել է Ուկրաինայի Վերին Ռադայի քվեարկությունը
Արտերկրում Ուկրաինայի դեսպանատներում անցկացվում են Ուկրաինայի Վերին Ռադայի ժողովրդական պատգամավորների արտահերթ ընտրությունները: Տեղական ժամանակով առաջինը (Կիեւի ժամանակով 01:00-ին) սկսել է իր աշխատանքն Ավստրալիայում Ուկրաինայի դեսպանատան տարածքում գտնվող №900001 ընտրատեղամասը, հաղորդում է 24 կանալ-ը:
Ավստրալիայում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշված է, որ բոլոր նրանք, ովքեր հաշվառված են հյուպատոսությունում, կարող են քվեարկել տեղական ժամանակով մինչեւ 20:00-ն (Կիեւի ժամանակով՝ 13:00-ն): Քվեարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել արտասահմանյան անձնագիրը: