Իրանը ցուցադրել է բրիտանական լցանավի կալանման տեսանյութը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ցուցադրել է Stena Impero լցանավի կալանման տեսանյութը, որն ընթացել է Հորմուզի նեղուցով բրիտանական դրոշի ներքո: Այդ պահին նավում եղել են անձնակազմի 23 անդամներ:
Կադրերում երևում է, թե ինչպես է Մի-17 ուղղաթիռից դեսանտն իջնում նավ: ԻՀՊԿ-ի ներկայացուցիչները մոտեցել են Stena Impero-ին ռազմանավակներով: Հատուկ ստորաբաժանումների մարտիկներն ունեին հրացաններ:
Հիշեցնենք. իրանական կողմը հուլիսի 19-ի գիշերը կալանել է Stena Impero-ն, որն ուղևորվում էր դեպի Սաուդյան Արաբիա Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո: Նավում եղել է անձնակազմի 23 անդամ, որոնցից երեքը՝ ռուս: Թեհրանը հայտարարել է, որ բոլոր նավաստիները կմնան նավում մինչև հետաքննության ավարտը:
Տեսանյութն՝ այստեղ: