"Facebook" սոցկայքն ունակ է փչացնելու մարդու տրամադրությունը
Այն ժամանակահատվածում, որը մարդիկ անցկացնում են "Facebook" սոցիալական ցանցում, ինչպես նաև այլ սոցիալական կայքերում' տեղի է ունենում տրամադրության անկում: Ուսումնասիրություններ են կատարվել, որին մասնակցել է մոտ 82 կամավոր: Մասնակիցները Միչիգանից են: Անցկացվել է փորձարկում ' հաղորդագրությունների փոխանակման միջոցով: Հաշվարկվել է նաև մարդկանց անցկացրած ժամանակն ու տրամադրության անկման պատճառները: Հոգեբանները պարզել են, որ մարդիկ "Facebook" սոցիալական ցանցում ունենում են տրամադրության կտրուկ անկում: Տրամադրության անկումն անմիջական կապ ունի մարդկանց հոգեկան աշխարհի հետ, իսկ դա կարող է բացասական հետևանքներ թողնել նաև մարդու առողջության վրա:
Մարդիկ իրական կյանքը փոխարինում են համացանցային կյանքով' մոռանալով, որ կա այլ կյանք' էկրանից այս կողմ: Սոցիալական ցանցերի միջոցով մարդիկ փորձում են խեղդել իրենց միայնությունը' այլ մարդկանց հետ շփվելով: Բացի Ֆեյսբուքից ուսումնասիրությունների են ենթարկվել նաև "Twitter"-ը և "Wikipedia"-ն :