Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում կձևավորվի սպառնալիքների կանխատեսման խումբ ֆանտաստ գրողներից
Ֆրանսիայի պաշտպանական նորարարությունների գործակալությունը կստեղծի ֆանտաստ գրողների խումբ, որոնք կօգնեն կանխատեսել ապագա սպառնալիքները։ Այս մասին ասվում է գերատեսչության զեկույցում, որը մտնում է հանրապետության զինված ուժերի նախարարության կազմում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ֆրանսիական պաշտպանական քաղաքականության մշակումը պահանջում է, մասնավորապես, ռազմավարական միջավայրի հրատապ վերլուծության հետեւողական, ապագա սպառնալիքների բնույթի եւ ձեւերի, ինչպես նաեւ խոցելիության գործոնների դիտարկում»,- նշվում է փաստաթղթում։ Այս առնչությամբ, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, «գործակալությունը որոշել է ստեղծել թիմ՝ «Red team», որը կազմված կլինի չորս-հինգ մարդուց, որոնք պատասխանատու կլինեն հնարավոր քայքայիչ սցենարների զարգացման կանխատեսման համար»։
Պաշտպանական նորարարությունների գործակալությունում նշել են, որ «այս օղակի աշխատանքը կլինի ռազմավարական հիփոթեզների ստեղծումն ու հանձնարարականների մշակումը սպառնալիքների ծագման դեպքում»։ Այս թիմի անդամները կզբաղվեն նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական ինտելեկտի ներդրման հետեւանքների հետազոտությամբ։
Ouest-France թերթի տվյալներով՝ ներկայում գործակալության ղեկավարությունը բանակցություններ է վարում մի շարք գրողների եւ ֆուտուրոլոգիայի ոլորտի մասնագետների հետ, որոնց անունները չեն նշվում։