Իննա Չուրիկովան հիվանդանոցում է. թատրոնում պատմել են դերասանուհու վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Իննա Չուրիկովայի վիճակը բարելավվել է, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։
«Փառք Աստծո, ամեն բան լավ է։ Իննա Միխայլովնան ոչ թե կոտրվածքներ ուներ, այլ սալջարդեր, որոնք, ինչպես ասացին բժիշկները, մեկ շաբաթում կանցնեն»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դերասանուհին առայժմ կմնա հիվանդանոցում։
Իննա Չուրիկովային հոսպիտալացրել էին հուլիսի 18-ին, Սկլիֆոսովսկու անվան ԳՀՀ-ում, այն բանից հետո, երբ նա հանկարծ ընկել էր բեմից «Պառաված օրիորդը» ներկայացման ժամանակ ,«Ռուսկայա պեսնյա» թատրոնում։ Հանդիսատեսներն օգնել են դերասանուհուն ոտքի կանգնել եւ ինքնուրույն հասնել մինչեւ աստիճանները, բայց կուլիսներ նրան արդեն տարել են ձեռքերի վրա։ Ներկայացումը ստիպված են եղել դադարեցնել։
Որոշ ժամանակ Չուրիկովան անցկացրել է վերակենդանացման բաժնում, բայց հետո նրան տեղափոխել են սովորական հիվանդասենյակ։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։