Իրանը ձերբակալել է իրաքյան նավթով հնդկական տանկերը
Իրանական հեղափոխական կորպուսի զորքերը չեզոք ջրերում ձերբակալվել են հնդկական նավթային տանկերը, որն իրաքյան նավթ էր տեղափոխում:
Ձերբակալված նավը պատկանում է Հնդկաստանի պետական նավային կոորպորացիային: Ըստ նախնական տվյալների` տանկերը հայտնվել են Պարսից ծոցի միջազգային ջրերում: Իրանը հայտարարել է, որ նավթային տանկերն աղտոտում էր Իսլամական Հանրապետության տարածքային ջրերը, և նավը ձերբակալվել է բնապահպանական պատճառներով:
Իրաքը նախկինում զբաղեցնում էր նավթի մատակարարման առաջատար դիրքերը: Այժմ այն Սաուդյան Արաբիայից հետո, երկրորդ երկիրն է, որը նավթ է մատակարարում Հնդկաստանին: