Օլիվեր Սթոունը Պուտինին խնդրել է դառնալ իր դստեր կնքահայրը
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի ընթացքում նրան խնդրել է դառնալ իր դստեր կնքահայրը: Զրույցի տեքստը ներկայացված է Կրեմլի կայքում, հաղորդում է Life-ը:
«Ես կցանկանայի խնդրել Ձեզ դառնալ դստերս կնքահայրը», - Սթոունը դիմել է Պուտինին:
Ի պատասխան ՌԴ նախագահը հետաքրքրվել է՝ արդյոք ռեժիսորի դուստրը ցանկանում է ուղղափառ լինել: Սթոունն իր հերթին ասել է, որ կդարձնի նրան այդպիսին:
Ռեժիսորը նաեւ հայտնել է, որ դուստրը 22 տարեկան է եւ դաստիարակվել է քրիստոնեական ավանդույթներով: