Շառլ Ազնավուրի աստղն արդեն մեկ տարի է` Վրաստանի Ռաբաթ ամրոցում է (լուսանկարներ)
Վրաստանի իշխանությունները 2012թ.-ին 10ամսվա ընթացքում վերականգնել են Ախալցիխեի Ռաբաթ թաղամասի բերդի նախկին վիճակը: 2011թ.-ին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության որոշմամբ` Ախալցիխեում նախորդ տարի օգոստոսի 16-ին, Ռաբաթ բերդահամալիրում բացվեց հռչակավոր շանսոնյե և Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի աստղը: Նույն օրը Ախալցիխեում տեղի ունեցավ տոնական համերգ, որը նվիրված էր Ախալցիխեի Ռաբաթ հնագույն ամրոցի վերականգնմանը:
Շառլ Ազնավուրը 1.5 ժամ կատարեց իր երգերն, արժանանալով բազմազգ հասարակության ջերմ ընդունելությանը: Համերգի ավարտից հետո, որին ներկա էր նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին' իր կրտսեր որդու և տիկնոջ հետ, հազարավոր երկրպագուների ծափողջյուների ներքո տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի բացման արարողությունը:
Այս տարի էլ Հայաստանում' «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում շանսոնյեի անվան հրապարակում բացվեց Շառլ Ազնավուրի անվան աստղը:
Operativ.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատմական Ռաբաթ ամրոցի առաջին տեսարժան վայրը Շառլ Ազնավուրի անվան աստղն է: Հազարավոր զբոսաշրջիկներ անտարբեր չեն անցնում ամրոցի միակ աստղի կողքով:
Վրաստանում և Հայաստանում շանսոնյեի աստղերը համեմատելու և գնահատելու հնարավորություն է տալիս Operativ.am-ի ֆոտոխցիկը:
Բեթղեհեմ Արաբյան