Բրիտանիան Հորմուզի նեղուցում լցանավի կալանման կապակցությամբ «լուրջ հետևանքներով» սպառնացել է Իրանին
Բրիտանիայի կառավարությունը խորը մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի «անընդունելի» կալանման կապակցությամբ: Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը զգուշացրել է «լուրջ հետևանքների» մասին , եթե իրավիճակն արագ չկարգավորվի:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, թե՝ ԻՀՊԿ-ն հայտնել էր ուրբաթ գիշեր Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մասին:
ԻՀՊԿ հայտարարությունում նշվում է, որ Բրիտանական Stena Impero նավթային լցանավը միջազգային կանոնների խախտման կապակցությամբ Հորմոզգան նահանգի նավահանգստային եւ ծովային կազմակերպության խնդրանքով կալանվել է Հորմուզի նեղուցում: