Ադրբեջանցի լրագրողուհուն երկրի իշխանությունները ստիպել են մաքրել Բաքվի փողոցները` կոռուպցիայի դեմ պայքարելու համար
Ադրբեջանում կոռուպցիայի դեմ պայքարող լրագրողուհի Խադիջա Իսմաիլովային սպասվում է կալանք, այն բանից հետո, երբ նա հրաժարվել է իր մեղքն ընդունել Բաքվում ավելի վաղ տեղի ունեցած չարտոնված բողոքի ակցիային մասնակցելու համար: Չնայած այն բանին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը թույլատրում է քաղաքացիներին մասնակցել հավաքներին, Իսմաիլովան հրաժարվել է սահմանված տուգանքը վճարելուց, որը կազմել է 510 դոլար: Դատարանը նրան պարտավորեցրել է մաքրել Բաքվի փողոցները:
Երկրի ընդդիմադիր ուժերը նորից դժգոհություններով են հանդես եկել, իսկ իշխանությունները Իսմաիլովային առաջարկել են փողոցները մաքրելու փոխարեն լվանալ հաշմանդամների վերականգնողական կենտրոնը: