ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մասին
ԻՀՊԿ-ն հայտնել է միջազգային ծովային կանոնների խախտման կապակցությամբ Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մասին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Բրիտանական Stena Impero նավթային լցանավը ուրբաթ միջազգային կանոնների խախտման կապակցությամբ Հորմոզգան նահագի նավահանգստային եւ ծովային կազմակերպության խնդրանքով կալանվել է Հորմուզի նեղուցում, նշվում է ԻՀՊԿ հաղորդագրությունում:
«Լցանավին ուղեկցել են մինչեւ ափ՝ անմհրաժեշտ ստուգումնրն անցակցնելու համար», -ասվում է հայտարարությունում:
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նավում կարող են երեք ռուս նավաստիներ գտնվել:
Շվեդական Stena Bulk բեռնափոխադրման ընկերությունը, որին պատկանում է լցանավը հայտնել է, որ անձնակազմի հետ հնարավոր չէ կապ հաստատել: Նավի սեփականատիրոջ տվյալներով՝ լցանավը Կենտրոնական Եվրոպայի ժամանակով կալանվել է մոտ 16:00-ին: Stena Bulk-ում հավելել են, որ լցանավն ուղեւորվում էր սաուդյան Էլ Ջուբայլ նավահանգիստ՝ պահպանելով նավագնացության կանոնները եւ միջազգային նորմերը:
Ընկերությունից հայտնել են, որ Stena Impero-ում գտնվում է 23 նավաստի: Հավելել են նաեւ, որ բացի ռուսներից նավում կան Հնդկաստանի, Լատվիայի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ:
Ընկերության ներակայցուցիչ Ուիլ Մարքսը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Stena Bulk-ը եւ նավը կառավարող Northern Marine Management ընկերությունը կալանման ժամանակ նավից տուժածների մասին տեղսեկություններ չեն ստացել: