Հոլիվուդի դերասանները, Բեռլուսկոնիին մարմնավորելու համար, հերթի մեջ են հայտնվել
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին նկարահանվող ֆիլմում՝ Իտալիայի նախկին վարչապետին մարմնավորելու թեկնածուների ցուցակում հանրահայտ դերասանների անուններ են հայտնվել: Հայտնի է, որ այդ դերը ստանձնելու է Ջեք Նիքոլսոնը, բայց ցուցակում կան նաև դերասաններ Դաստին Հոֆմանի, Ռոբերտ Դե Նիրոյի և Հարվի Քեյթելի անունները: Բացի այդ` թեկնածուների ցուցակում է հայտնվել նաև Ալ Պաչինոն, Էնթոնի Հոփքինսը, Շոն Քոններին և նույնիսկ Առնոլդ Շվարցնեգերը: Ի դեպ, Իտալիայում Բեռլուսկոնիի մասին արդեն 5 վավերագրական ֆիլմ է նկարահանվել: