Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել 2021 թվականի ընտրություններին կանցլերի պաշտոնի համար. Արդյո՞ք պատճառը կանցլերի առողջական խնդիրներն են
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ մտադիր չէ մասնակցել 2021 թվականի ընտրություններին կանցլերի պաշտոնի համար և նշել է, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո «այլ կյանք» կունենա, որը կցանկանար ապրել նույնքան լավ։ Այս մասին կանցլերն ասել է լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, արձակուրդ մեկնելուց առաջ, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Der Spiegel-ին։
Խոսելով առողջության մասին՝ նա ասել է, որ հասկանում է հանրության հետաքրքրվածությունն իր առողջական վիճակով, բայց կարծում է, որ դա անձնական հարց է։ «Դուք ինձ գիտեք, ես կարող եմ անել այս աշխատանքը»,- ամփոփել է Մերկելը՝ ավելացնելով, որ ինչպես և հանրությունը՝ հետաքրքրված է իր առողջությամբ։
«2021-ին ես կավարտեմ քաղաքական աշխատանքս, բայց, հույս ունեմ, այլ կյանք էլ կունենամ, որը կնախընտրեի առողջ ապրել»,- ասել է կանցլերը։
Լրագրողների ճշգրտող հարցին, թե ինչպես են նրա գործերը, Մերկելը պատասխանել է. «Լավ»։
Հիշեցնենք, Operativ լրատվականը ավելի ավ հաղորդել էր, Բունդեսթագում Մերկելին կոչ են արել բուժզննում անցնել:
Դանիայի վարչապետի հետ հանդիպմանը երկրի օրհներգը նա նստած էր լսել:
Գերմանիայի կառավարությունում հայստատել էին Մերկելի ինքնազգացողության մասին: