Կրասնոդարում ծեծկռտուքի ժամանակ հայերը չեչեններին շփոթել են դաղստանցիների հետ (Տեսանյութ)
Կրասնոդարի երկրամասում տեղի է ունեցել ծեծկռտուք Հայաստանի և Չեչնիայի բնակիչների մասնակցությամբ։
Միջադեպը գրանցվել է Վոդնիկի ավանում։ Կոնֆլիկտն սկսվել է այն բանից հետո, երբ խանութից դուրս եկած չեչեններին են մոտեցել անծանոթներ և ծեծկռտուք սկսել, տեղեկացնում է Lenta-ն։
Կայքը պարզաբանել է, որ «հարձակվողները սխալվել են». նրանք դաղստանցիների էին փնտրում, որոնք անսթափ վիճակում վիրավորել էին հայերին։ Փոխքաղաքապետն ավելացրել է, որ հայերն արդեն ներողություն են խնդրել տուժածներին, և կոնֆլիկտն ավարտվել է։