Իսլամական պետության ղեկավարությունը պատրաստվում է Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետին. Զարիֆ
Իրանը ձևականորեն հետաքրքրված չէ Թեհրանի և Վաշինգտոնի բարձրագույն գագաթնաժողովով. օրինակ՝ Մար-ա-Լագո հանգստավայրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հիպոթետիկ հանդիպումով: Bloomberg-ին այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:
«Հոգևոր առաջնորդը չի լքում երկիրը», - ասել է Զարիֆը՝ նկատի ունենալով այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին՝ երկրի ղեկավարին և զինված ուժերի հրամանատարին:
Հարցին՝ կընդունի արդյոք նա որպես ԱԳ նախարար հրավերը, Զարիֆն ասել է. «Դա համատեղ նկար անելու հնարավորություն չէ, այլ առաջխաղացման հարց»:
Նրա խոսքով՝ Իրանը չի հեռացել բանակցային սեղանից:
«Հենց ԱՄՆ-ն է անսպասելիրոեն որոշել հեռանալ բանակցային սեղանից: Նրանք կարող են վերադառնալ»:
Իսլամական պետության ղեկավարությունը պատրաստվում է Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետին:
«Հավանականությունը, որ նա կմնա իր պաշտոնին, գերազանցում է 50 տոկոսը, դրա համար մենք դեռ 6 տարի պետք է նրա հետ շփվենք », - ասել է Զարիֆը: