Մոսկվա-Երևան չվերթի օդանավի միջադեպից հետո ուղևորներից 2-ը դեռ հիվանդանոցում են. նոր մանրամասներ
«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպից հետո օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։
«Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Ինչպես ավելի հայտնել էինք, այսօր գիշեր արտակարգ դեպք էր գրանցվել Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում: Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել: Ուղևորներին ստիպված էին եղել տարհանել:
«Սրահը ծխում էր». պատմում էր Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը, որը տրամադրել էր նաև տեսանյութ: