Ռուսաստանը 4 մլրդ դոլարի զենք «սաղացրեց» Իլհամի վրա
Ադրբեջանական «հայտնի արտահայտությունը» ստացավ իր արժանի պատասխանը ու թեև հիմա Բաքուն նախագահների շքերթ է կազմակերպել, Պուտինին չճանապարհած` Գյուլին ընդունելով, սակայն, ինչպես ազերիական շրջանակներն են փաստում, դժվար թե լիակատար արդարացած լինեն Ալիևի վարչակազմի հույսերը` ռուսների մասով: Իսկ Մոսկվայի համար «բիզնես շրջագայությունը» ստացվեց լիովին: Պուտինը կարողացավ ռուս-ազերիական ռազմական «առևտրի» ծավալը հասցնել 4 մլրդ դոլարի զենք «սաղացնելով» Իլհամի վրա, մյուս կողմից էլ, անտեսելով Իլհամի միջազգային իրավունքի ու պատմական արդարության մասին հռետորաբանությունները, ուղղակի հայտարարեց, որ գնված ապրանքը երբեք չի օգտագործվելու տարածաշրջանում և այն առնվազն մեռած ապրանք դարձավ զուտ միայն երկրի ներսում զորահանդեսներ անելու և ըստ այդմ ներքին լսարանի ուշադրությունն առավել կարևոր հարցերից շեղելու համար ռազմատենչ հայտարարություններում որպես զարդ օգտագործելու գործառույթներով: Դժվար է ասել, թե սեփական նավթահոտ դոլարների վրա հիմնվող Ալիևի վրա ինչ պիտի «սաղացնի» «մեծ եղբայրը» :
Արման Գրիգորյան