Արտակարգ դեպք Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում. Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. Ուղևորներին ստիպված են եղել տարհանել. կան տուժածներ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի օանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանի աշխատելու պատճառով: Այս մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստին» և ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մերձմոսկովյան վարչության տվյալները:
ԱԻՆ-ի փոխանցմամբ, ազդանշանն աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Արդյունքում օդանավը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղևորներին ստիպված են եղել տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Ճշտված տվյալներով, տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդնաոց:
Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Աննա Զախարչենկոն հայտարարել է, որ 5 ուղևորների մոտ միջին ծանրության վնասվածքներ են: Նրա խոսքով, ծուխը հայտնվել է օդանավի ուղևորներին սրահում, երբ ինքնաթիռը թափ հավաքելիս է եղել:
Օդանավի հրամանատարը ցամաքային ծառայություններին հայտնել է ոչ ստանդարտ իրավիճակի մասին և որոշել դադարեցնել թռիչքը: Օդանավում հրդեհ չի բռնկվել:
Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 187 մարդ: Երևան թռիչքի համար պահեստային օդանավ է նախապատրաստվել:
«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է պարզի միջադեպի պատճառները: