Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհանգստանում է եգիպտացիների համար
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել անհապաղ կազմակերպել ՄԱԿ-ի ԱԽ նիստը Եգիպտոսի իրադարձությունների վերաբերյալ:
«Մենք պետք է անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստ կազմակերպենք», - հայտնել է վարչապետը լրագրողներին: Նրա խոսքով` Խորհուրդը չպետք է անտեսի նման լայնածավալ արյունահեղությունը: Եգիպտական ՆԳՆ ստորաբաժանումներըբանակի հետ համատեղ, սկսել են ցրել Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների ճամբարները: Ցուցարարների հետ բախումները շարունակվել են նաև այլ մարզերում: Ըստ առողջապահության նախարարության տվյալների, զոհերի թիվը հասել է 343-ի: