Զարիֆ. Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, սակայն չի ուզում անել այդ
Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, սակայն չի ուզում անել այդ: Bloomberg Television-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը:
«Մենք իհարկե, հնարավորություն ունենք անել այդ, բայց մենք իհարկե, չենք ցանկանում, քանի որ Հորմուզի նեղուցը եւ Պարսից ծոցը մեր փրկիչ ուղին են», - ասել է Զարիֆը:
«Այն պետք է պաշտպանված լինի: Մենք մեծ դեր ենք խաղում նրա անվտանգության ապահովման գործում, սակայն այն պետք է անվտանգ լինի բոլորի համար»:
Անցյալ տարի Հորմուզի նեղուցով տեղափոխվել է ծովային հումքի եւ վառելիքի մոտ մեկ երրորդը, ինչն ընդգծում է նրա կարեւոր դերը նավթի համաշխարհային շուկաներում:
Մայիսին եւ հունիսին 6 լցանավերի վրա հարձակումներ էին իրականացվել տարածաշրջանում: ԱՄՆ-ն հարձակումներում մեղադրել էր Իրանին, որը հերքում է այդ:
«Դա վտանգավոր է, քանի որ այստեղ բազմամարդ է», -ասել է Զարիֆը՝ հիշեցնելով, որ վերջին անգամ, երբ այս շրջանը բազմամարդ էր, ԱՄՆ-ն 1988 թվականին խոցել էր 290 ուղեւորներով իրանական ինքնաթիռը:
«Մենք վտանգ ենք զգում եւ հենց այդ պատճառով ցանկանում ենք խուսափել էսկալացիայից, սակայն մենք չենք կարող հրաժարվել մեր երկրի պաշտպանությունից»: