Անկարան Վաշինգտոնին կոչ է անում «ուղղել սխալը»
Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել F-35 կործանիչների վաճառքից հրաժարումը եւ դրանց արտադրության ծրագրից Թուրքիային բացառելը, ասել են թուրքական ԱԳՆ-ում, տեղեկացնում է Ինտերֆաքսը։
«Թուրքիան կոչ է անում Միացյալ Նահանգներին ուղղել F-35-ի ծրագրից իրենց հանելու սխալը։ Այդ սխալը կարող է հանգեցնել հարաբերությունների անշրջելի խափանման»,- ասվում է նախարարության հայտարարությունում։ «F-35-ների արտադրության ծրագրից Թուրքիայի բացառումը, որը հիմնական գործընկերներից մեկն է, արդարացի չէ։ Հիմնազուրկ են նաեւ պնդումները, թե Ս-400 ԶՀՀ-ները կթուլացնեն F-35-ները»։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Վաշինգտոնն անտեսել է Անկարայի առաջարկը Ս-400-ների գծով համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ ՆԱՏՕ ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը «ակնհայտ վկայությունն է այն բանի, որ ամերիկյան կողմը խնդրի բարեխիղճ կարգավորման կամք չունի»։