Ռուս լրագրողուհուն թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան
Ռուս լրագրողուհի Աննա Սահակյանին արգելել են մուտք գործել Ադրբեջան և գրեթե արտաքսվել են Բաքվի օդանավակայանից: Այդ մասին նա հայտնել է իր Ֆեյսբուքյան էջում. «Ադրբեջանական կողմը ինձ անվանել է «անցանկալի անձ», իմ հայկական ազգանվան պատճառով»:
«Դուք գիտեք, ինչի՞ց եմ ես ամաչում: Այն բանի համար, որ բացատրել եմ այդ մարդկանց, որ ես ազգությամբ ռուս եմ: Ես հպարտանում եմ իմ ազգանունով, ես այն փոխել եմ մեծ սիրով, մեկ անգամ ևս կփոխեմ այն կրկին, միայն հանուն մեծ սիրո: Այո, ես ցավում եմ, որ բարկացա և լաց եղա, և հպարտորեն չասեցի այդ խոսքերն օդանավակայանում: Ճիշտն ասած դա հոգնածության պատճառով էր»:
Աննա Սահակյանը նաև հավելում է, որ միևնույն է չի դառնալու ազգայնամոլ և չի ատելու Ադրբեջանը: