Էդմոն Մարուքյանը յուրօրինակ նվեր չի՞ ստացել
Operativ.am-ի հետ զրույցում պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատմում է, թե ինչ խորհուրդ ունի Ամանորն իր համար:
Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել գալիք տարին, որտե՞ղ և ու՞մ հետ
-Ամանորը ավանդույթի ուժով և ինչպես միշտ դիմավորելու եմ ծնողներիս տանը՝ Վանաձորում, իմ ընտանիքի հետ:
Ցանկություն չկա՞ր արտերկիր մեկնելու:
-Ամանորը իմ համար ընտանեկան տոն է, հետևաբար չէի ցանկանա խախտել ավանդույթը այն նշելով արտերկրում:
Ձեր ամենասիրելի ամանորյա ուտեստը:
-Սիրում եմ խաղողի թփով դոլմա և մայրաքաղաքային աղցան:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
-Ձմեռ պապիկի գաղափարին եմ հավատում, գոյությանը՝ ոչ:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք տարվա հետ կապված:
-Ակնկալիքներ շատ ունեմ. բոլորն էլ միտված են երկրի զարգացմանը:
Ամենայուրօրինակ նվերը, որ երբևէ ստացել եք Ամանորին:
-ճիշտն ասած չեմ հիշում, որ ինչ որ յուրօրինակ նվեր ստացած լինեմ:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան