Գերմանիայի ֆինանսների նախարարը մտահոգված է կրիպտոարժույթների կապակցությամբ
Կարգավորիչները պետք է ապահովեն, որ կրիպտոարժույթները, այդ թվում՝ Facebook-ի կողմից թողարկվող Libra-ն, սպառնալիք չներկայացնեն ֆինանսական կայունության եւ սպառողների անձնական տվյալների համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, հաղորդում է Reuters-ը:
«Արժույթի թողարկումը չի պատկանում մասնավոր ընկերությանը, քանի որ դա պետական ինքնիշխանության առանցքային տարր է: Եվրագոտում եվրոն մնում է միակ օրինական վճարային միջոցը»,- ասել է Շոլցը Ֆրանսիայում G7-ի հանդիպման նախաշեմին:
Նա նշել է, որ Բեռլինը համակարգում է միջազգային մակարդակում ֆինանսական կայունության ապահովման, սպառողների պաշտպանության, փողերի լվացման ու ֆինանսական ահաբեկչության դեմ իր ջանքերը: