Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը
Հուլիսի 16-ի ուշ երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա որդին՝ Գոռը:
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածած հայտարարությունում:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ դերասանի որդին հերքել էր հոր մահվան մասին լուրեը՝ նշելով, որ հայրը ծանր հիվանդ է, կոմայի մեջ է եւ կյանքի համար կռիվ է տալիս Բելգիայի հիվանդանոցներից մեկում: