Գերմանիայում մայրուղում 17 տոննա կակաո տեղափոխող բեռնատար է հրդեհվել
Գերմանիայում A14 մայրուղում Գրաբով քաղաքից ոչ հեռու 17 տոննա կակաո տեղափոխող բեռնատար է հրդեհվել, հաղորդում է AP-ը:
Վարորդը չի տուժել, սակայն ողջ կակաոն ոչնչացվել է: Հրդեհի պատճառը հայտնի չէ, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ պատճառը կարող էր բեռնատարի տեխնիկական անսարքությունը լինել:
Իշխանությունների խոսքով՝ վնասի չափը կազմում է 100 000 եվրո: