Իրանի իշխանությունները հաստատել են ֆրանսիաբնակ իրանուհի հետազոտողի ձերբակալությունը
Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլին հաստատել է Փարիզի Sciences Po քաղաքական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Ֆարիբա Ադելխախի ձերբակալությունը, հաղորդում է Fars-ը:
«Նա վերջերս է ձերբակալվել», -ասել է Էսմաիլին, սակայն չի բացահայտել ձերբակալության պատճառները:
Երկուշաբթի Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը ճեպազրույցին ասել էր, որ երկրի իշխանությունները տեղեկացվել էին Ֆարիբա Ադելխախի ձերբակալության մասին, որը Ֆրանսիայի եւ Իրանի քաղաքացիություն ունի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Իրանում նրա ձերբակալության կապակցությամբ: