Սոչին նորից հեղեղվել է. Մեծամասամբ տուժել է Ադլերի շրջանը (Տեսանյութ)
Անձրևից հետո Սոչին հերթական անգամ հեղեղվել է, շատ ճանապարհներ հայտնվել են ջրի տակ։ Ամենից շատ տուժել է Ադլերի շրջանը։ Վկաների նկարահանած տեսանյութերը հրապարակել է SOCHI.COM պորտալը։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օրվա ընթացքում անձրևները Սոչիում կշարունակվեն, քամու պոռթկումները կհասնեն վայրկյանում 20-22 մետրի, գետերի ջուրը կբարձրանա։ Հուլիսի 17-ին եղանակը պետք է բարելավվի։ Մինչև հուլիսի 16-ի վերջը Մագրի և Վեսյոլոե շրջանում հնարավոր են պտտահողմեր ծովի վրա։
Սոչիում նախորդ հեղեղումը հունիսի վերջին էր։ Այն ժամանակ հեղեղվել էր ոչ միայն քաղաքը, այլև Կրասնոդարի երկրամասի այլ բնակավայրեր։ Հորդառատ անձրևների պատճառով ցեխաջրերի հոսքեր էին առաջացել, ուժեղ քամին ծառեր էր տապալել։ Սոչիում Մակոպսե գետի կամուրջը փլուզվել էր, ընդհատվել էր երկաթուղային հաղորդակցությունը։
Զոհվել էր առնվազն վեց մարդ։