Ինչու՞ է Սամվել Թադևոսյանն անդամակցում ՕԵԿ-ին
ՀՀ քաղաքաշինության նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ ինքն ամեն ամիս 500-1000 դրամ է վճարում կուսակցությանը՝ որպես անդամավճար:
Սա, իհարկե, բավականին համեստ թիվ է, քանի որ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանը (ՀՀ բնապահպանության ներկայիս նախարարը), ստիպված եղավ ՕԵԿ-ական տարիներին կուսակցության ողջ գրասենյակը կառուցել: Հետևաբար, ինչո՞ւ անդամագրվեցիք ՕԵԿ-ին:
«Ժողովուրդ»-ի այս հարցին էլ Թադևոսյանը պատասխանել է. «ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին վաղուց եմ ճանաչում, ընկերական հարաբերություններ ունենալով՝ կիսել եմ նրա գաղափարական մոտեցումները, սակայն, իմ աշխատանքային առանձնահատկությունից ելնելով, հարկային, մաքսային մարմիններում աշխատանք, Վերահսկիչ պալատ, ՕԵԿ-ին անդամակցել եմ 2011 թվականից»:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: