Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովում երկրի գործունեության վրա
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովի արեւելյան մասում գազի արդյունահանման հետ կապված նրա գործունեության վրա: Այս մասին նշվում է երեքշաբթի Թուրքիայի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երեկ ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները չեն ազդի Միջերկրական ծովի արեւելյան մասում ածխաջրածնի արդյունահանման աշխատանքները շարունակելու մեր երկրի վճռականության վրա», -ասվում է հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ հայտնել է, որ երկիրը մտադիր է ավելի ակտիվացնել գազի արդյունահանման իր գործունեությունը:
ԵՄ-ն հուլիսի 15-ին պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատումների պատճառով, որտեղ բնական գազի մեծ հանքավայրեր էին հաայտնաբերվել:
Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ շրջան էր ուղարկել «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 3-ը: Կիպրոսի իշխանությունները հունիսի 10-ին թույլատրել էին թուրքական «Ֆաթիհ» հորատման նավի անձնակազմի անդամների կալանավորումը: Չնայած դրան, Թուրքիան հուլիսի 4-ին դեպի Կիպրոս էր ուղարկել հորատման երկրորդ «Յավուզ» նավը՝ շելֆում երկրաբանական հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր երկրի պատրաստակամության մասին պաշտպանելու շելֆային հանքավայրերի նկատմամբ կիպրոսցի թուրքերի իրավունքները, այդ թվում՝ զինված ուժի կիրառմամբ: