Ադրբեջանցիները փորձում են ապացուցել հայերենի իսկության մասին
Ադրբեջանական պարբերականներից մեկի լրագրողը փորձել է ապացուցել, որ գրաբարը հին հայերենը չէ:
Այդ հոդվածի հեղինակը փորձել է ապացուցել, որ ներկայիս հայերը բազմաթիվ այլ ազգերի համախմբման արդյունք են և բոլոր էթնոսները հավասար ներդրում են կատարել ոչ միայն հայ գենոֆոնդի ձևավորմանը, այլ նաև էական դեր են խաղացել հայոց լեզվի ձևավորման և զարգացման համար: Անվանակոչելով այդ էթնիկ խմբերից մեկին՝ «հայ թաթերին», ինչպես ադրբեջանցիներն են անվանում այդ երեք ցեղախմբերից մեկին՝ մոնոֆիզտներին, քանի որ նրանք առաքելական քրիստոնեություն էին դավանում:
«Այս խմբի նախնիները Միհրանյաններն են՝ Սասնյանների ազգականները, ովքեր 6-րդ դարում փախչել են Պարսկաստանից ու հաստատվել կովկասյան Ալբանիայում, որտեղ ընդունցին քրիստոնեություն ու մաշտոցյան այբուբենը, սկսեցին եկեղեցական գրականությունը ալբաներենից թարգմանել թաթարերեն, այդպիսով ստեղծելով թաթարալբաներեն գրականություն: Հենց այդ գրականությունն են հայերը ներկայացնում որպես իրենց հին հայկական լեզու, իսկ այդ լեզվի գրավոր ժառանգությունը, այսպես կոչված գրաբարը՝ հին հայկական գրականության լեզու»,- այս մասին գրում է պարբերականը: