ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ
Եվրամիությունը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման պատճառով պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է Բրյուսելում 28 երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի արդյունքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անօրինական գործողությունները՝ ԵՄ Խորհուրդը որոշում կայացրեց օդային տրանսպորտի մասին Համապարփակ համաձայնագրի, ինչպես նաեւ ասոցացման Խորհուրդ եւ ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակով երկխոսության հետագա նիստեր չանցկացնելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, ԵՄ-ը ֆինանսական սահմանափակող միջոցներ է կիրառում Անկարայի նկատմամբ, ինչպես նաեւ եվրոպական ներդրումային բանկին խնդրում վերանայել Թուրքիայում իր վարկային գործունեությունն ու հավանություն տալիս Եվրահանձնաժողովի՝ Թուրքիային օգնության ծավալների կրճատման առաջարկը: