Հայաստանի մասին ռուսական ֆիլմը կպայքարի Իտալիայում կինոփառատոնի մրցանակի համա
Կինոյի ռուսական դպրոցն Իտալիայում կայանալիք փառատոնին կներկայացնի Ժաննա Տոլստիկովայի ֆիլմը Հայաստանի մասին։ «Լեռներից լավը. Հայաստան»-ը («Лучше гор. Армения») ներառված է ցուցադրության ցանկում իտալական պրեմիերայի կարգավիճակում եւ կպայքարի International Tour Film Festival-ի մրցանկաների համար։
Միջազգային մամուլի կենտրոնին տված բացառիկ հարցազրույցում International Tour Film Festival փառատոնի նախագահ Պյերո Պաչիարոտին պատմել է, որ իրենք յուրահատուկ ուշադրությամբ են վերաբերվում ռուսական ֆիլմերին:
«Մենք հպարտանում ենք, որ Ռուսաստանը նոմինացրել ենք մեր փառատոնի մասնակից երկրների ցանկում։ Ռուսական դիստրիբյոuտորների հետ համագործակցության շնորհիվ հենց մեր հարթակում տեղի ունեցան մի քանի եվրոպական ու իտալական պրեմիերաներ»,- նշել է փառատոնի նախագահը։
Պաչիարոտիի խոսքով՝ նախորդ տարի փառատոնի գլխավոր մրցանակներից մեկը հաղթել է Անաստասիա Չերնովայի «Լավը կամ վատը» անիմիացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը ոգեշնչվել է ասիական փիլիսոփայությամբ։
«Лучше гор. Армения» ֆիլմը ներառված է տուրիզմի մասին «Самокат» հեռուստաֆիլմերի ցիկլում, որը «Продвижение» հեռուստաալիքով ցուցադրվում է չորս տարի։ Ի դեպ, 2017թ.-ին հեռուտաընկերությունն արդեն իսկ դարձել է փառատոնի ֆինալիստ. Հնդկաստանի մասին պատմող «The city of death. Varanasi» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը ներառվել է փառատոնի կարճ ցանկում «Tourism Promotional» անվանակարգում։