Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնել է մարդկության համար գլխավոր սպառնալիքը
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտնել է մարդկության համար գլխավոր սպառնալիքը, հաղորդում է Associated Press-ը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի թույլ չտալ Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածումը։
Նա ընդգծել է, որ տվյալ տարածաշրջանն աշխարհում ամենաանկայուններից է։
«Իսկ եթե կողմերից յուրաքանչյուրը զինված լիներ միջուկային զենքով, դա էքզիստենցիալ սպառնալիք կհանդիսանար մարդկության համար»,-հավելել է Հանթը։
Դրա հետ մեկտեղ՝ նա ընդգծել է, որ հարկավոր է պահպանել Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիրը, ինչի շուրջ երկիրն աշխատում է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միասին։