Մեծ Բրիտանիայում կալանավորները լավ վարքագծի համար կստանան իրենց խցերի բանալիները
Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են կալանավորներին ոգևորել՝ լավ վարքագծի համար։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարության հրապարակած փաստաթուղթը։
Նշվում է, որ բանտերի ղեկավարությունը կալանավորներին կբաժանի իրենց խցերի բանալիները, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ ժամանակ անցկացնել դրանց սահմաններից դուրս։
Բացի այդ, արժանապատիվ վարքագծի համար դատապարտյալները կկարողանան առավել երկարատև հանդիպումներ ակնկալել, ինչպես նաև մշտապես մարզասրահ հաճախել և ընտրել լոգանք ընդունելու ժամը։
Հստակեցվում է, որ որոշ դատապարտյալների կթույլատրվի փակել իրենց խցերի դռներն այն ժամանակ, երբ ցանկանան։