Galileo եվրոպական նավիգացիոն արբանյակային համակարգը շարքից դուրս է եկել
GPS-ի եւ ԳԼՈՆԱՍՍ-ի եվրոպական այլընտրանքային համակարգի բոլոր 22 արբանյակները դադարել են ուղարկել ազդանշաններ ուղեծրում իրենց դիրքի մասին, հաղորդում է Life-ը:
Ըստ համակարգերի Եվրոպական սպասարկման կենտրոնի տեղեկությունների՝ դա սկսվել էր հուլիսի 11-ին, սակայն խափանման պատճառը դեռեւս չեն կարողանում բացահայտել եւ չեզոքացնել:
«Օգտատերերը կարող են ունենալ սպասարկման ավելի վատ որակ Galileo բոլոր արբանյակներում: Դա նշանակում է, որ ազդանշանները կարող են լինել անհասանելի կամ չհամապատասխանել արտադրողի նվազագույն մակարդակին: Սպասարկումը կվերականգնվի հնարավորինս արագ»,-ասվում է հայտարարության մեջ:
Այժմ գրեթե բոլոր արբանյակները համարվում են չգործող: