Թուրքիան վերջնագիր է ներկայացրել հույներին Կիպրոսի ջրերում գազ հայթայթելու կապակցությամբ
Թուրքիան կշարունակի Կիպրոսի ջրերում գազի հայթայթումը, եթե հույները չընդունեն համագործակցելու առաջարկը, հաղորդում է Bloomberg-ը:
Այդպիսի վերջնագիր է ներկայացրել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ թուրք կիպրոսցիների առաջնորդ Մուսթաֆա Աքինչին հայտարարել է, որ հույն կիպրոսցիների հետ համագործակցությունը գազի մշակման հարցում կարող է նպաստել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում կայունությանն ու խաղաղությանը:
Մինչեւ հույն կիպրոսցիները չընդունեն Աքինչիի առաջարկները, Թուրքիան կշարունակի հորատումը:
Կիպրոսը մասնատվել է 1974 թվականին թուրքական ներխուժումից հետո: Որոշ խաղաղապահ ջանքեր ապարդյուն են եղել, իսկ Միջերկրական ծովի արեւելյան մասում ծովային ռեսուրսների բացումն էլ ավելի է բարդացրել բանակցությունները:
Լարվածությունն աճել էր, երբ Թուրքիան արգելել էր էներգետիկ ընկերություններին համագործակցել հույների կառավարության հետ եւ ուղարկել էր երկու նավ հորատման նպատակով: Կիպրոսը հայտարարում է, որ թուրքերը ներխուժել են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու ջրերը, իսկ ԵՄ-ը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:
Անցած ամիս թուրքական Fatih նավը սկսել էր հորատմանը աշխատանքները Կիպրոսի արեւմտյան ափից 67 կմ հեռավորության վրա: Մեկ այլ նավը՝ Yavuz-ը, այդ ժամանակ ուղեւորվել էր Կիպրոսի արեւելյան ափին Կարպաս թերակղզու հարեւանության գտնվող տարածքը: